Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը, ըստ որի` Բելառուսն ընկերներ չունի, նշել է երկու պետության սերտ կապը` գրում է РИА Новости-ն:
Շաբաթ օրը Մինսկի լեռնադահուկային սպորտային փառատոնին մասնակցելուց հետո Լուկաշենկոն ասել է, որ բելառուսներն աշխարհում ընկերներ չունեն: Նրա խոսքերը մեջբերել է Belt գործակալությունը:
Լրագրողները Պեսկովին հարցրել են, թե ինչպես է Կրեմլն ընդունում այդ հայտարարությունը:
«Կարծում ենք, որ նման հայտարարությունը դժվար վերաբերի Ռուսաստանին: Ի վերջո, մենք նույն միութենական պետությունում ենք, և այստեղ ոչ թե ընկերներ ենք, այլ՝ եղբայրներ»,- ասել է Պուտինի խոսնակը: