Ուկրաինայի առողջապահության փոխնախարար, գլխավոր պետական սանիտարական բժիշկ Վիկտոր Լյաշկոն ասել է, որ հիվանդացել է COVID-19-ով պատվաստումից 13 օր անց՝ գրում է Interfax-ը:
Բայց Լյաշկոն համոզված է, որ պատվաստումների շնորհիվ հիվանդության ընթացքը կանցնի առանց բարդությունների: «Կցանկանայի նշել նաև, որ COVID-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերը հիմնականում մշակված և փորձարկված են հիվանդության ընթացքը մեղմելու համար»,- շեշտել է նա:
Ուկրաինայի գլխավոր սանիտարական բժիշկը COVID-19-ի դեմ մարտի 2-ին հրապարակավ պատվաստվեց CoviShield պատվաստանյութով: