Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի կողմից ընտրվել և հայերեն համառոտագրվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուղենշային (էական) գործերով թվով 19 վճիռ ինչպես պրակտիկ իրավաբաններին, այնպես էլ իրավաբան-գիտնականներին Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին (հիմնականում 2018-2020 թթ.) ծանոթացնելու նպատակով:
«Ընտրված վճիռների առանձնահատուկ հետաքրքրությունն ու կարևորությունը պայմանավորված է մեր երկրի իրավական համակարգում առկա նմանաբնույթ իրավական խնդիրներով:
Վճռի համառոտագրության մեջ ներառվել են նաև Եվրոպական դատարանի վերաբերելի այլ նախադեպերի օրինակներ, որոնք առնչվում են կոնկրետ վճռում Եվրոպական դատարանի կողմից բարձրացված և վերլուծված իրավական խնդրին, ինչպես նաև տվյալ գործով խախտված կամ չխախտված իրավունքներից բխող իրավական հարցերի առնչությամբ Եվրոպական դատարանի ընդհանրական մոտեցումները:
Եվրոպական դատարանի համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության արդյունքում Եվրոպական դատարանի վճիռների հայերեն համառոտագրերն արդեն հասանելի են HUDOC նախադեպային իրավունքի որոնման կայք էջում հետևյալ հղմամբ»,- ասված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջում: