Մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության անձնակազմի հետ։
Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել վարչության ընթացիկ խնդիրները, պլանային միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է առօրյա ծառայության կազմակերպման և սոցիալական խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցերի՝ ընգդծելով, որ հետամուտ է լինելու առկա հարցերի շուտափույթ լուծմանը:
Վաղարշակ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ արվելու է առավելագույնը սպայական ծառայության գրավչությունը շեշտակիորեն բարձրացնելու ուղղությամբ։
Վաղարշակ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել նաև վարչության ղեկավար կազմի հետ, որի ընթացքում քննարկվել են զորքերի ինժեներական ապահովման, սահմանագոտու ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքների լրակահավորման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներն ու առկա խնդրահարույց հարցերը։
ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարականներ և ցուցումներ է տվել ինժեներական զորքերի վարչության ղեկավարությանը։