Մարտի 14-ին Իրանի կառավարությունը լեռնարդյունաբերության և հանքերի նախարարության առաջարկով հաստատել է Իրանի՝ որպես դիտորդի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:
Համապատասխանաբար, երկրի արտաքին գործերի նախարարությանն էլ թույլատրվել է դիտորդի կարգավիճակով մասնակցել անհրաժեշտ հետազոտություններին և ԵԱՏՄ-ին անդամակցելու դեպքում Իրանի շահերը ներկայացնող քննարկումներին՝ հայտնում է IRNA-ն:
Ավելի վաղ Իրանի նախագահ Ռոհանին շեշտել էր, որ Թեհրանը մտադիր է «իր ներկայությունը ԵԱՏՄ-ում դարձնել մշտական»:
«ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Թեհրանը կկարողանա ապահովել իր ակտիվ ներկայությունը տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս»՝ ասել է Ռոհանին: