Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Սիրիային մեղադրել է Հալեպ նահանգի երկու բնակավայրերի վրա հարձակման համար, որոնք գտնվում են Անկարայի հսկողության տակ` hայտնում է Anadolu գործակալությունը:
Նախարարության տվյալներով՝ Քվայրես օդանավակայանից արձակված հրթիռները խոցել են Ջերաբլուս և Ալ-Բաբ քաղաքները: Պայթյունի հետևանքով վիրավորվել է մի քանի խաղաղ բնակիչ: Անկարան դիմել է Ռուսաստանին՝ հայտնելով նման հարձակումները կանխելու անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ РИА Новости-ն, վկայակոչելով սիրիական իշխանամետ al-Watan թերթը, հայտնել էր, որ Հալեպում հրթիռակոծվել են նավթատար մեքենաները: «Անհայտ ծագման մի քանի հրթիռ խոցել է Հալեպ նահանգի հյուսիսային Ալ-Համրան գյուղի օբյեկտը»,- ասվում է հրապարակման մեջ: