Մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանքային փորձ ձեռք բերելու և աշխատաշուկայում մրցունակ դառնալու նպատակով Զբաղվածության պետական գրասենյակը շարունակում է իրականացնել գործազուրկների աջակցման ծրագիր՝ ուղղված երիտասարդներին։
2020 թ. ընթացքում ծրագրում ընդգրկվել է շուրջ 400 անձ, 2021 թ. տարեսկզբից մինչ օրս՝ շուրջ 50-ը:
3 ամիս տևող ծրագրին դիմել կարող են մասնագիտական կրթություն և որակավորում ստանալուց հետո առավելագույնը 5 տարվա ընթացքում:
Ծրագրի ընթացքում գործազուրկին վճարվում է աշխատավարձ` նվազագույն աշխատավարձի չափով, գործատուին՝ գումար՝ այդ աշխատավարձից բխող հարկային և այլ ծախսերը կատարելու համար, ինչպես նաև պրակտիկան կազմակերպող մասնագետին՝ ամսական գումար՝ նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով։
Ծրագրի արդյունքում հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր հմտություններ՝ համակարգչային ծրագրերի, հաշվապահի, դեղագետի, ատամնաբույժի, ուսուցչի, արվեստաբանի և այլ մասնագիտություններով։
Ծրագրից օգտվելու համար քաղաքացիները դիմել կարող են՝ այցելելով բնակության վայրը սպասարկող Զբաղվածության տարածքային կենտրոն։