Գերմանիան կասեցրել է «Աստրազենեկա» պատվաստանյութի կիրառումը: Գերմանիայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Քովիդ-19-ի դեմ պայքարի համար մշակված պատվաստանյութը կարող է կողմնակի ազդեցություններ ունենալ և դա պետք է ուսումնասիրել:
Ավելի վաղ Աստրազենեկայից հրաժարվել էին նաև Դանիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Նորվեգիան, Նիդեռլանդները և Ֆրանսիան: Նրանք կասկած են հայտնել, որ այն երակների խցանում է առաջացնում 50-ն անց մարդկանց մոտ։ Պատվաստանյութի հեղինակները վստահեցնում են, որ այն անվնաս է: Դրանով Եվրոպայում արդեն պատվաստվել է 17 միլիոն մարդ: