ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Վերջիններս ներկայացրել են իրենց կողմից կատարվող աշխատանքներն ու հրատապ լուծումներ պահանջող հարցերը՝ կարծիքներ փոխանակելով հետագա անելիքների շուրջ:
Քննարկվել են բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման, պետական պատվերի տեղադրման, դեղորայքային քաղաքականության բարեփոխման, ֆինանսավորման մեխանիզմների, մասնագետների վերապատրաստման, վիճակագրության վարման ու արտամարմնային բեղմնավորման ծրագրի ընթացքի հետ կապված մի շարք հարցեր:
Իր ամփոփիչ խոսքում Միքայել Հայրիյանը առանձնանշել է, որ առողջապահական համակարգի բոլոր պատասխանատուների առաջնային խնդիրը պետք է լինի բուժհիմնարկների միջոցով մատչելի ու որակյալ բուժօգնության կազմակերպումն ու ապահովումը, որի իրագործումը հնարավոր կլինի յուրաքանչյուրի կողմից ներդրված անձնվիրության ու եռանդի շնորհիվ: