Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե պաշտոնական Անկարան չի անհանգստանում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մինչև հիմա հեռախոսազրույց չի ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ` հայտնում է ermenihaber-ը։
«Մենք այնպիսի վիճակում չենք, որ մտահոգվենq ու անհանգստանանք, թե ինչու մինչ այժմ Բայդենը չի զանգահարել։ Գուցե մի քիչ կտրուկ լինեմ, բայց այս իրավիճակը ինձ հիշեցնում է թերարժեքության բարդույթը, որն ունեին ԱՄՆ նախկին ղեկավարները։ Բարաք Օբամայի օրոք Վաշինգտոնը սկսեց աջակցել սիրիական քրդական խմբավորումներին, որոնք Թուրքիան անվանում են ահաբեկչական, Դոնալդ Թրամփն էլ «պատժամիջոցներ սահմանեց CAATSA-ի համար իր ճանապարհին հայտնված S-400-ի պատճառով»,- ասել է Քալընը և հավելել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները միշտ էլ ունեցել են վայրիվերումներ, և հիմա էլ բացառություն չէ։ Քալընը նաև հիշեցրել է, որ Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից գնած S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերից, որոնց վերաբերյալ գործարքը թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ է առաջացրել։