ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից հայտնում են՝ այսօր 68 000 ՀՀ դրամի չափով 4 ամիս աջակցությունից օգտվելու համար դիմումների լրացման վերջնաժամկետն է:
«Եթե չեք հասցրել լրացնել դիմումը, շտապեք այսօր մուտքագրել այն։
Դիմումը լրացնելու ընթացքում ծագած ցանկացած խնդրի առնչությամբ զանգահարեք նախարարության թեժ գծին՝ 114 համարով, կամ այցելեք Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների 1 հասցեում գործող դիմումների բաժին»,- հայտնում են նախարարությունից: