ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հերքել է համացանցում տարածվող լուրերը, թե իբր Ադրբեջանին է հանձնվելու Կապանում գտնվող N հենակետը:
«Որևէ դիրքի հանձնելու մասին խոսք չի եղել և չի լինում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց Արման Սարգսյանը:
Հիշեցնենք՝ համացանցում տարածվել է տեսանյութ, որում առկա անձինք նշում են, թե, իբր, հրահանգ է եղել Կապանի N հենակետն Ադրբեջանին հանձնելու մասին:
Արման Սարգսյանը տեղեկացրեց, որ այդ տեսանյութի առթիվ նյութեր են նախապատրաստվում: