Ֆրանսիայում զինված հարձակում է կատարվել ադրբեջանցի բլոգեր և քաղաքական այլախոհ Մոհամմեդ Միրզալիի վրա՝ գրում է infoteka24-ը:
Բլոգերին հասցրել են դանակի մի քանի հարված: Հարձակվողը դիմել է փախուստի: Այս պահին Միրզալին հիվանդանոցում է, նրա վիճակը ծանր է:
Միրզալին սոցիալական ցանցերում մի քանի տարի շարունակ սուր քննադատության էր ենթարկում Ադրբեջանի իշխանություններին: Բազմիցս փորձել են նրան լռեցնել, բայց ապարդյուն: Երեք տարի առաջ իշխանությունների հանձնարարությամբ առևանգել էին նրա հորը, իսկ ինտերնետում շրջանառվում էր քրոջ անձնական բնույթի տեսանյութը:
Միրզալիի դեմ մահափորձ է կատարվել նաև անցյալ տարվա հոկտեմբերին: Ադրբեջանի խորհրդարանի անդամները սպառնացել են նրան: Այնուամենայնիվ, բլոգերը չի դադարեցնել իր գործունեությունը:
Նման դեպքերը հաճախ են տեղի ունենում Ադրբեջանի սահմաններից շատ հեռու: Դա հիմք է տալիս ենթադրել, որ Սլիևի ռեժիմը մեծ ազդեցություն ունի և պատրաստ է հետապնդել իր թշնամիներին աշխարհի ցանկացած վայրում: