Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երկուշաբթի ասել է, որ ԱՄՆ-ին քիչ ժամանակ է մնում միջուկային գործարքը վերականգնելու համար: Պատճառը Իրանում հունիսին տեղի ունենալիք նախագահական ընտրություններն են, որոնց կհետևի սպասման գրեթե վեց ամիս՝ հայտնում է Reuters-ը:
Զարիֆը զգուշացնում է, որ այդ ընթացքում կստեղծվի այսպես կոչված «կաղ բադի կառավարություն», և խորհուրդ է տալիս ԱՄՆ-ին՝ «արագ առաջ շարժվել»:
Ելույթ ունենալով Եվրոպական քաղաքականության կենտրոնում՝ Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ ոչ մի փոփոխություն չի տեսնում Բայդենի և Թրամփի վարչակազմերի քաղաքականության միջև՝ Իրանին բանակցային սեղան վերադարձնելու հարցում: Նա ԱՄՆ-ին կոչ է արել փոխել իր ուղղությունը:
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է գործարքից, որի համաձայն Իրանը պատժամիջոցների չեղարկման դիմաց ընդունել է սահմանափակումներ իր միջուկային ծրագրում և նորից կիրառել պատժամիջոցներ Թեհրանի նկատմամբ, վերջինն էլ պատասխանեց՝ խախտելով գործարքի որոշ պայմաններ:
Նախագահ Ջո Բայդենը նպատակ ունի վերականգնել գործարքը, բայց Թեհրանն ու Վաշինգտոնը սպասում են, թե որ կողմը կանի առաջին քայլը: