Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում նշվում է, որ ադրբեջանական իշխանությունները մարդկության դեմ հանցագործություններ են կատարել՝ կորոնավիրուսի պայմաններում լայնածավալ զինված հարձակում սկսելով Հայաստանի և Արցախի դեմ:
Փաստաթղթում նշվում է, որ չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի հայտարարություններին, որ քովիդի պայմաններում պետք է անհապաղ դադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները, Ադրբեջանի սկսած պատերազմը վտանգել է Արցախի ամբողջ բնակչության կյանքն ու առողջությունը. այն զգալիորեն նպաստել է նաև Հայաստանում մահվան թվերի աճին:
Այս ամենն իրականացվել է վիրուսի տարածումն արագացնելու և առողջապահական համակարգի վերջնական փլուզմանը հասնելու նպատակով:
Զեկույցն ուղարկվելու է միջազգային կառույցներին: