Գերմանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Միխայել Ռոթը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում բախումները դադարել են, սակայն վերքերը դեռ բաց են: Այդ մասին Ռոթը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
«Հայաստանը և Ադրբեջանը պետք է լիարժեք թափանցիկությամբ համագործակցեն ԿԽՄԿ-ի հետ՝ ռազմագերիների և անհայտ կորած անձանց հարցով: Տևական խաղաղությունը և հաշտեցումը պահանջում են հակամարտության քաղաքական լուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- գրել է գերմանացի նախարարը: