Իրան-Եվրասիա առևտրում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը: Այդ մասին Dunya-e-Eqtesad թերթին հայտնել է Pars Today-ը: Պարբերականը գրել է. «Ըստ Իրանի առևտրի վիճակագրության նոր տվյալների՝ անցած տարվա ընթացքում Իրանի հետ Եվրասիայի առևտրի բաժինը վերադարձել է նախկին 3 տոկոսին»: Ըստ թերթի՝ ԵԱՏՄ տարածքում Իրանի առևտրային հիմնական գործընկերը Ռուսաստանն է, որի հետ առևտուրը կազմում է ընդհանուրի 72 տոկոսը:
Շրջանառության ծավալով Հայաստանը, շուրջ 300 մլն դոլարով, տարածաշրջանի հինգ երկրների շարքում երկրորդ տեղում է: Մրգերը, մարմար և տրավերտին քարերը այն ապրանքներն են, որոնք բարձր արժեքով արտահանվել են եվրասիական երկրներ: Մյուս կողմից, ցորենն ու անասնակերը Իրան Եվրասիական տարածաշրջանից ներմուծված ամենակարևոր ապրանքներն են: