«Հայաստան» համահայկական հիմնադրամը դժվար ապաքինվող վերքերի բուժման նորագույն մեթոդները հասանելի է դարձրել Հայաստանի և Արցախի շուրջ 50 բժշկական կենտրոններում՝ տրամադրելով ավելի քան 500 Wound VAC սարքեր:
«Հերմետիկ ծածկմամբ վակուումային համակարգի միջոցով վերքերը ենթարկվում են արագ ռեգեներացիայի և բուժվում կարճ ժամանակահատվածում»,- հայտնում են հիմնադրամից: