Վրաստանի հարցով Եվրոպական խորհրդի նախագահի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը որոշել է մեկ օրով երկարացնել այցը Թբիլիսի՝ փորձելով հասնել իշխանությունների և ընդդիմության միջև քաղաքական համաձայնության՝ գրում է aliq-ը:
Շվեդ դիվանագետը հույս է հայտնել, որ այսօր կկարողանա հայտարարել այդ համաձայնության մասին:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն ընդդիմության հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ դեռ շատ հարցեր պետք է քննարկվեն, որպեսզի փոխզիջումը հնարավոր լինի:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցից հետո Վրաստանի ընդդիմությունն ու իշխանությունը երկարատև դադարից հետո վերադարձել են բանակցությունների սեղանի շուրջ: Միշելը կողմերի հետ մշակել էր 6 կետից բաղկացած փաստաթուղթ, որի շուրջ վերջիններս պետք է համաձայնության հասնեն: