Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանն այսօր հանդիպել է Եվրոպական խորհրդարանի լիտվացի պատգամավոր Աուշրա Մալդեիկիենեի հետ:
Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը զրուցակցին է ներկայացրել Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, շեշտել հայ ռազմագերիների վերադարձի հրատապությունն ու մշակութային արժեքների՝ միջազգային համապատասխան կառույցների կողմից պաշտպանության տակ առնելու անհրաժեշտությունը։
Կողմերը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող հարցերի շրջանակ, որի համատեսքստում լիտվացի պատգամավորը ողջունել է ՀԸԳ համաձայնագրի ուժի մեջ մտնելը և հույս հայտնել, որ այն թույլ կտա օգտագործել հարաբերություններում առկա ողջ պոտենցիալը։