Պատերազմի ընթացքում Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերած անթաքույց օգնությունից հետո Հայաստանը որոշեց բոյկոտել թուրքական ծագման ապրանքները: Հումք դեռ ներմուծում ենք, սակայն պատրաստի ապրանքից այս հունվարից Հայաստանը հրաժարվեց:
Տարեկան 200 մլն-ը, որը մեր երկիրը ծախսում էր թուրքական արտադրանք գնելու վրա, Անկարայի համար գուցե աննշան գումար է, սակայն անբարյացկամ հարևանի ապրանքից հրաժարվելը կարող է մեզ վրա բացասաբար անդրադառնալ, եթե իհարկե այլընտրանք չգտնենք:
Հենց դրա՝ ալտերնատիվ շուկաների ու տեղում արտադրությունը զարգացնելու մասին է Անուշ Մուրդանյանի ռեպորտաժը: