«Մեզ հաջողվել է կրճատել կափարիչների ներմուծումը Հայաստան, քանի որ տեղական պահածոյագործները նախապատվությունը տալիս են մեր արտադրանքին»,- ասում է «Մեթալ Ուորլդ» ընկերության տնօրենը:
Նախորդ տնտեսական բարդ տարում «Մեթալ Ուորլդը» ոչ միայն չի կրճատել գործի ծավալները, այլև նոր արտադրություն է հիմնել, աշխատատեղեր բացել։ Այստեղ թիթեղյա տարաներից բացի հիմա արտադրում են նաև տարբեր տեսակի կափարիչներ։ Հումքը ներկրելիս կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն է տվել։