«Ռոման» մտադիր է երկարաձգել պայմանագրերը միանգամից երեք ֆուտբոլիստների, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանի հետ. հաղորդում է իտալական calciomercato.com-ը:
Մոտ ժամանակներս հռոմեական ակումբը կսկսի բանակցություններ վարել Հենրիխ Մխիթարյանի, Գոնսալո Վիլյարի և Լորենցո Պելեգրինիի հետ պայմանագրերը երկարացնելու շուրջ:
Հիշեցնենք, որ վերջերս «Ռոման» արդեն երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Ռիկ Կարսդորպի հետ: