Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 13-ին տեղի է ունեցել «Թատրոնը երեխաների աչքերով» գեղանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփումը։
Ներկայացվել են դեռևս 2020 թվականի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված առցանց մրցույթի աշխատանքները։ Մրցույթը նպատակ ուներ համավարակի ընթացքում հնարավորինս մեծացնել երեխաների հետաքրքրությունը օպերային և բալետային արվեստների նկատմամբ։
Առաջին մրցանակին արժանացել են Վարդգես Մկրտչյանը (11 տ.) և Արմինե Ավետիսյանը (12 տ.):
Երկրորդ տեղի մրցանակը տրվել է Սերժ Իշխանյանին (11 տ.):
Երրորդ տեղի մրցանակին արժանացել է Նարե Իսահակյան (13 տ.):
Բացի այդ թատրոնի կողմից սահմանվել էին հատուկ մրցանակներ հետևյալ մասնակիցների համար՝ Խոսրով Գևորգյան (9 տ.), Վահե Սահակյան (10 տ.), Յանա Խաչատրյան (12 տ.), Սարգիս Նալբանդյան (13 տ.), Մերի Խաչատրյան (13 տ.), Ելենա Եփրեմյան (4 տ.)։
Ցուցահանդեսի մասնակից երեխաները և նրանց ծնողները հնարավորություն են ունեցել մասնակցելու թատրոնում կազմակերպված ճանաչողական շրջայցին, ծանոթացել թատրոնի պատմությանը։
«Թատրոնը երեխաների աչքերով» ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլ։
Մրցույթի առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները և նրանց ծնողները ներկա են գտնվել Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացմանը։