Մարտի 11-12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 35 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Արարատի մարզի Արևաբույր և Լուսաշող գյուղերում, Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան, Քուչակ-Եղիպատրուշ և Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհներին, Մելիքգյուղ գյուղում, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Գավառ քաղաքներում, Ծովազարդ գյուղում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Շիրակի մարզի Աշոցք-Ծովամարգ և Վարդաղբյուր-Մուսայելյան ավտոճանապարհներին, Վայոց ձորի մարզի Վայք-Հերհեր ավտոճանապարհին, Ջերմուկ և Վայք քաղաքներում, Գնդեվազ և Սարավան գյուղերում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, Գորիս-Կապան ավտոճանապարհին, Տոլորս գյուղում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 49 ավտոմեքենա և 91 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։