4.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Վրաստանի Քութայիսի և Իմերեթի շրջանների մոտակայքում: Այս մասին տեղեկանում ենք volcanodiscovery կայքից:
Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են 10 կմ խորությամբ: Երկրաշարժը լուրջ վնասներ չի հասցրել, փշրվել են ապակիներ, շրջվել են որոշ իրեր: