Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկա է եղել ԶՈՒ զինծառայողներ, մայոր Արա Զախարյանի և լեյտենանտ Նինա Թորոսյանի պսակադրության արարողությանը։
Նորապսակները մասնակցել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին, ամուսնանալու որոշումը կայացրել են ռազմաճակատում՝ պատերազմի թեժ օրերին։
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է նորապսակ զույգին, մաղթել երջանակություն և խաղաղություն։