Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին այլևս Կառավարության նիստերին չհրավիրելու պատճառը:
«Արմենպրեսի» հետ զրույցում Գևորգյանը նշել է, որ այդ որոշման պատճառ է դարձել տևական ժամանակ գործադիրի նիստերին Թաթոյանի չներկայանալը՝ իր փոխարեն ուղարկելով ՄԻՊ աշխատակազմից այլ անձի:
Վարչապետի մամուլի խոսնակը հավելել է, որ Կառավարության համար անհասկանալի է նրա հապճեպ և մանիպուլյատիվ հայտարարությունների մոտիվացիան։
Մարդու իրավունքների պաշտպանն այսօր հայտնել էր, որ իր ղեկավարած կառույցի ֆինանսավորման հնարավոր կրճատման վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմն առարկություններ է ներկայացրել ֆինանսների նախարարություն։
Արման Թաթոյանն ասել է, որ ՄԻՊ բյուջեի կրճատման նախագիծն ԱԺ-ում ընդունվելու դեպքում դիմելու է Սահմանադրական դատարան: