Հազարավոր ցուցարարներ հեղեղել են Բեյրութի փողոցները՝ պահանջելով նոր անկախ կառավարություն, որը Լիբանանը դուրս կբերի ավելի ու ավելի խորացող ճգնաժամից: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Լիբանանի տնտեսական ճգնաժամը լուրջ սպառնալիք է դարձել երկրի կայունությանը 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից սկսած:
Լիբանանում ճգնաժամն ավելի խորացավ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո, որը խլեց 200 մարդու կյանք՝ կառավարությանը ստիպելով հրաժարական տալ: