Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այցելել է «Թումո»՝ տեղում ծանոթանալու ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը:
«Երևանում այցելել էի «Թումո»՝ տեղում ծանոթանալու ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, դասընթացներին, խմբակներին և այն ամենին, ինչն առաջիկայում ստեղծվելու է մեզ մոտ՝ Կոտայքի մարզում։
Ուզում եմ տեղեկացնել՝ «Թումո» կենտրոնները բացվելու են Հրազդանում և Աբովյանում, իսկ «Թումո» տուփերը, որոնք կենտրոնի ավելի փոքր տարբերակներն են, և որտեղ երեխաները ստանալու են նախնական գիտելիքներ, գործելու են մարզի այլ համայնքներում։ Այս պահին դեռևս քննարկում ենք դրանց տեղակայման վայրերը։
Մեծ ոգևորությամբ աշխատում ենք «Թումոյի» մեր գործընկերների հետ՝ մարզում տեխնոլոգիական փոքրիկ «քաղաքներ» ունենալու գաղափարն արագ իրականացնելու համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է մարզպետը: