Մարտի 12-ին Իսպանիայի Թագավորությունում և, համատեղության կարգով, Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն իր հավատարմագրերը հանձնեց Անդորրայի Իշխանապետության համիշխան, Իսպանիայի Ուրխելի արքեպիսկոպոս Ժոան-Էնրիկ Վիվես Սիսիլիային: