Այսօր դերասան Վանիկ Մկրտչյանը ևս կնշեր իր տարեդարձը: Հայտնի արտիստը վախճանվել է նախորդ տարվա հոկտեմբերին: Չորս տասնյակից ավելի տարիներ դերասանն աշխատել է Պարոնյան թատրոնում, որտեղ ստեղծել է գունեղ բեմական կերպարների մի ամբողջ պատկերասրահ:
Վանիկ Մկրտչյանն իր ճանաչելի ու սիրելի ձեռագիրն է թողել անկախության շրջանի թատերարվեստում: Իր բազմազան խաղացանկից հատկապես սիրում էր «Պաղտասար ախպարը», որի համար արժանացել է «Արտավազդ» մրցանակի: