ԱՄՆ Մինեապոլիս քաղաքի իշխանությունները համաձայնության են եկել աֆրոամերիկացի սևամորթ Ջորջ Ֆլոյդի ընտանիքի հետ՝ նրա սպանելու համար 27 մլն դոլար փոխհատուցում վճարելու հարցում: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Ջորջ Ֆլոյդը մահացել էր 2020-ի մայիսի 25-ին, երբ սպիտակամորթ ոստիկանը ծնկով սեղմել էր նրա կոկորդը, ինչի հետևանքով Ֆլոյդը շնչահեղձ էր եղել:
Ջորջ Ֆլոյդի սպանությունը մեծ աղմուկ էր առաջացրել, որից հետո բողոքի զանգվածային ցույցեր էին կազմակերպվել: