Պատերազմում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր չեն վերսկսվի: Աշխատանքները դադարեցվել են երեկվանից և այսօր շարունակվող ձյան պատճառով: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները կշարունակվեն երկուշաբթի օրվանից:
Հրադադարից հետո առ այսօր հայտնաբերվել է 1499 աճյուն: