Երկուշաբթի օրվանից Իտալիան կրկին խստացված սահմանափակումների է անցնում՝ փոխանցում է BBC-ն:
Կորոնավիրուսի նոր ալիքի բռնկման պատճառով կփակվեն դպրոցները, ռեստորաններն ու խանութները: Վարակման դեպքերի աճի մասին զգուշացրել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին:
Երկրի իշխանությունները քաղաքացիներին հորդորում են մնալ տանը՝ բացառությամբ աշխատավայր և բուժհաստատություններ այցելելուց:
Ապրիլի 3-5-ը Իտալիան կանցնի կոշտ լոքդաունի: Եվրոպական այս երկրում արձանագրվել է մահվան ավելի քան 100 հազար դեպք: Մահացության ցուցանիշով Իտալիան Եվրոպայում երկրորդն է Մեծ Բրիտանիայից հետո: