«Հայրենիքի փրկության շարժման» մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացնում ԱԳՆ շենքի դիմաց: Այդկերպ նրանք իրենց բողոքն են հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԳՆ կատարելիք այցի դեմ:
Շարժման անդամները նշել են, որ ցանկանում են բողոքի ակցիայով դիմավորել վարչապետին, նրանք պահանջել են նաև Կառավարության ղեկավարի հրաժարականը:
Դաշնակցական Արծվիկ Մինասյանի պնդմամբ՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող Հայաստանի շահերը պաշտպանել դիվանագիտական ճակատում:
«Հայրենիքի փրկության շարժման» անդամների խոսքով՝ իրենք պատրաստվում են նմանատիպ ակցիա անցկացնել Բաղրամյան պողոտայում՝ նախագահական նստավայրի դիմաց:
Հիշեցնենք՝ այսօր նախատեսվում են նախագահի հանդիպումները ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ: