ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել հանդիպում՝ երկրպագուական ՖԱՖ շարժման և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի միջև:
ՀՖՖ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային հավաքականի առաջիկա հանդիպումների վերաբերյալ մի շարք հարցեր:
Երկրպագուները նաև մարզչին հանձնել են «ՖԱՖ համակրանք» մրցանակը: