Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վահան Միքայելի Բադասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով՝ տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը:
Բադասյանը զբաղվելու է անվտանգային ու տեղահանվածների խնդիրներին առնչվող հարցերով: