ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով ձյուն է տեղում։
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սարավանի և Վարդենյաց լեռնանցքները, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բքի պատճառով Սիսիանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Ախուրյանի, Ապարանի, Սևանի, Գավառի, Նաիրիի, Աբովյանի տարածաշրջաններում բուք է։ Թալինի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Նախարարությունից վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Սյունիքի մարզպետարանից էլ հայտնում են, որ այս պահին փակ է Մ2 միջպետական մայրուղու Սարավան (Վայոց ձորի մարզ) - Զանգեր (Սյունիքի մարզ) ճանապարհահատվածը։
Վարորդներին հորդորում են չերթևեկել նշված ճանապարհով։