Մարտի 10-ին ռումինական TVR 1 ազգային հեռուստատեսությամբ հեռարձակվող Conviețuiri հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանին՝ հայտնում են դեսպանությունից:
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանը խոսել են վաղեմի պատմական արմատներ ունեցող հայ-ռումինական հարաբերությունների ու բարեկամության և այդ գործում ռումինահայ համայնքի առանձնահատուկ դերի, ինչպես նաև երկու երկրների միջև առկա համագործակցության զարգացման և կապերի ամրապնդման մասին: