Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհներին գետնաբուքը շարունակվում է, ճանապարհի որոշ հատվածներում առկա է նաև մերկասառույց։ Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա, Մարմաշեն-Ամասիա, Քեթի-Թորոսգյուղ-Բավրա, Ջաջուռ-Սպիտակ, Աշոցքի և Ամասիայի ճանապարհների որոշ հատվածներ։
Վարորդներին հորդորում են երթևեկել միայն ձմեռային անվադողերով։