Գյումրու նոր տեխնոհասցեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղում է։ Շիրակի մարզի ավագ դպրոցի 11-րդ դասարանի 50 աշակերտ այսուհետև ունի հնարավորություն ձեռք բերելու հիմնարար գիտելիքներ ծրագրային ճարտարագիտություն, մեքենայական ուսուցում, մեքենաշինություն, 3D մոդելավորում, ճշգրիտ մեքենաների գործարկում եւ մի շարք այլ ուղղություններում: «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագիրը իրականացնում է Հայ Կրթական Հիմնարկությունը՝ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ։
Երկամյա ծրագրի ավարտին ակնկալվում է, որ ինժեներական գիտելիք և փորձ ձեռք բերած ուսանողները կմնան Շիրակում և կշարունակեն համալսարանական կրթությունը։
Այսօր հատուկ լսարան և լոբորատորիա բացվեց, դասավանդելու են Հայաստանի ինժեներական լավագույն ընկերությունների մասնագետները։ Ինժեներական դպրոցը սկզբում միայն Ճարտարագիտականի աշակերտների համար էին նախատեսել, հետո ռեկտորի առաջարկությամբ որոշել են հնարավորություն տալ մարզում լավագույններին՝ 144 թեկնածուից ընտրելով 50-ին։
Ծրագիրը պիլոտային է։ Առայժմ միայն Գյումրիում։ Նպատակն է բարձրացնել ինժեներական կրթության հանդեպ հետաքրքրությունն ավագ դպրոցի աշակերտների շրջանում՝ տրամադրելով արդիական և մրցունակ ինժեներական հմտություններ։