Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին՝ Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին հայտարարությանը:
«Մենք, ընդհանուր առմամբ, նկատում ենք և՛ Բաքվի, թե՛ Երևանի ցուցաբերած կառուցողական վերաբերմունքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում: Դրա հիմնական խնդիրն է տարածաշրջանում ամենաբարձր մակարդակով իրականացնել բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Մենք ակնկալում ենք, որ փոխադարձ ընդունելի շփման կետերի որոնման վրա նույն ուշադրությունը գերակշռելու է ինչպես պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի մեդիատիրույթում»,- մասնավորապես ասել է Զախարովան: