80-ականներից խնայած 1000 ռուբլին 65-ամյա Հեղուշ Ավետիքյանն արտահերթ է ստացել: Հերթագրվելու համար կարող են դիմել 83 և ավելի բարձր տարիքի մարդիկ, սակայն սահմանին ամենամոտն ապրողների համար հատուկ կարգ է գործում. առանց հերթի են վերադարձնում խորհրդային տարիների ավանդները:
Այս տարի ևս 10 հազար ավանդատեր արտահերթ կարգով կստանա խորհրդային տարիներին խնայած ռուբլին՝ դրամով: Ծրագիրն ընդլայնվեց, երբ ավելացավ սահմանամերձ համայնքների թիվը:
Արմեն Մարգարյան (ԱՍՀՆ ընտանիքներին տրող նպաստների բաժնի պետ) - 77-ն այս պահին ընդունված է, 38 և 39-ն ավելացել է, հիմանականում Գեղարքունիքի և Սյունիքի մարզն է:
Դիմողների 80 տոկոսն այս տարի մարզերից են: Սովետական ռուբլին հայկական դրամի վերածելու հստակ բանաձև կա, 1000 ռուբլին 84.000 դրամ է կազմում:
Եթե ավանդատուի ամուսինը մահացած է, ապա փոխհատուցվում է ավանդի 50 տոկոսը: Դիմելու համար պետք է անձը հաստատող փաստաթուղթ, սոցքարտ և խնայողական գրքույկ: Ապա անհրաժեշտ է հարցում ուղարկել նախկին հանրապետական բանկի իրավահաջորդին՝ ՎՏԲ-ին, հետո դիմել սոցաջակցության տարածքային գործակալություն:
Արմեն Մարգարյան - Ժողովրդի լեզվով ասած՝ «Փարոս» դիմելուց հետո քաղաքացին ընդամենը լրացնում է իր խնայբանկի գրքույկը ու վերջ: Երկու ամսվա ընթացքում «Հայփոստի» կողմից գումարն առձեռն տարվում է նրա տուն: Այսինքն՝ քաղաքացին բանկ գնալու, հետաքրքրվելու կարիք չունի, ընդամենը կարող է մի 10-15 օր հետո իմանալ իր նույնականացված համարը:
Տրամադրման այս կարգով փոխհատուցման իրավունք ունեն նաև երկրի պաշտպանությանը մասնակցած զինծառայողների, կամավորականների, անհետ կորածների ժառանգները: