Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին հայտարարել է, որ երկրի արտարժույթի կարիքները շարունակելու են բավարարվել՝ անկախ ԱՄՆ-ի պատժամիջոցներից և Իրանի ռեսուրսների արգելափակումից: Նա, պատասխանելով Հարավային Կորեայում արգելափակված իրանական ակտիվների ազատումը կանխելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, գրել է. «Կենտրոնական բանկն ունի ծրագիր՝ երկրի արտարժութային կարիքները բավարարելու համար»: Այդ մասին հայտնում է Pars Today-ը:
Իրանի Կենտրոնական բանկի կառավարիչը հավելել է. «Կենտրոնական բանկը շարունակում է բավարարել երկրի արտարժույթի կարիքները՝ անկախ Հարավային Կորեայում և այլ երկրներում Իրանի ռեսուրսների արգելափակումից»: Նա նշել է, որ ընթանում է հիմնական ապրանքների, դեղորայքի և բժշկական սարքավորումների մատակարարումը: