Մարտի 12-ին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Քննարկվել են հետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր:
Խոսվել է, մասնավորապես, պատերազմի հետևանքով Արցախի տնտեսությանը պատճառված կորուստների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծման հնարավորությունների մասին: