Առողջապահության նախարարությունը պարզաբանում է՝ հանրության շրջանում շահարկվող լուրերը, թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական և խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը:
«Այս պահին նման հարց չի քննարկվում: Առողջապահության նախարարությունը հետևում է համաճարակաբանական իրավիճակի ընթացքին:
Հաշվի առնելով համավարակի ցուցանիշների ամենօրյա աճը՝ կրկին հորդորում ենք չթուլացնել զգոնությունը և հետևել հակահամաճարակաբանական կանոններին՝ կրել դիմակ, հաճախ լվանալ ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն»,- հայտնում են ՀՀ ԱՆ-ից: