ԱՄՆ-ը մոտ ապագայում բացառել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը՝ միաժամանակ ընդունելով, որ Ասադն է այսօր այդ երկրի ղեկավարը՝ գրում է ТАСС-ը:
Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը: Նա խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք Սպիտակ տունը կշարունակի՞ պահանջել Ասադի հրաժարականը: «Այս հակամարտությունը դադարեցնելու համար, կարծում ենք, Սիրիայի կառավարությունը պետք է փոխի իր վարքագիծը»,- ասել է Փրայսը և ավելացրել.
«Մենք պետք է գտնենք երկարաժամկետ քաղաքական որոշում, և հենց դրան են ուղղված մեր ջանքերը: Պետք է մեծացնել քաղաքական կարգավորման հնարավորությունը»: