Չի բացառվում, որ մոտ ժամանակներում ռուսական S-400 հակաօդային համակարգերի պատճառով լարվեն ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները: ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Արաբական թերակղզու երկրներ կատարած շրջագայությունը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի կողմից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու հնարավորությունը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես այս մասին հատուկ մեկնաբանություն չունեմ»,- հինգշաբթի հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը: «Մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը S-400-ի վերաբերյալ՝ հատկապես ՆԱՏՕ-ի համատեքստում: Սակայն ես չէի ցանկանա մեկնաբանել արտգործնախարար Լավրովի ներկա այցը»,- եզրափակել է ամերիկացի դիվանագետը:
Ռուսաստանի արտգործնախարարն այցելել է ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և Կատար: