Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումները շարունակում են վերահսկել Covid անվտանգության կանոնների պահպանումը ուղևորափոխադրող տրանսպորտում:
Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները սահմանված նորմերի պահպանումը դիտարկել են Արարատի մարզը սպասարկող հանրային տրանսպորտում։
Դիտարկվել են նաև փակ արտադրական տարածքներ։ Արձանագրված խախտումների դեպքում տրվել են հանձնարարականներ՝ տեղեկացնում է ԱԱՏՄ-ն: